Նախագահը նոր նշանակում է կատարել

Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիր Վարդան Եղիազարյանին Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Վարդան Եղիազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»:

Լուսանկարը՝ police.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել