ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։
Ճանապարհը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ներկայում ճանապարհը երթևեկելի է, սակայն դեռ կա փլուզման վտանգ։