Դժբախտ պատահարներ Երևանում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 15.00-ին, «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո Սիմբլ» մակնիշի ավտոմեքենայի:

«Ռենո Սիմբլ»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, Երևանի Բարբյուսի փողոցի թիվ 15 հասցեի դիմաց կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տեղից ինքնաբերաբար շարժվել է հետ և վրաերթի ենթարկել 28-ամյա վարորդին, որից հետո՝ բախվել նշված վայրում կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 2-ին, ժամը 02.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի մոտ կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոկռունկին:

«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Հոնդայի»-ն շրջվել է, ուղևորուհին՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի թիվ 29 տան դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել Երևան և պարտավորվել ներկայանալ ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Ախուրյան գյուղում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ինքնակամ ներկայացել ոստիկանության Ախուրյանի բաժին:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել