ՀՀ Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակում է կազմակերպել դասընթացներ հարկ վճարողների համար:
«ՀՀ ՖՆ Ուսումնական կենտրոն»-ը 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, 14-ին և 21-ին հարկ վճարողների համար կազմակերպում է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի լուսաբանում և մեկնաբանում» թեմայով մեկօրյա դասընթացներ: «ՀՀ ՖՆ Ուսումնական կենտրոն»-ը 2014 թվականի հոկտեմբերի 9-ին, 16-ին և 23-ին հարկ վճարողների համար կազմակերպում է «Մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունները և ծագման երկրի կանոնները» և «Լիազորված տնտեսական օպերատորներ» թեմայով մեկօրյա դասընթացներ: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Իսակովի 10 հասցեում: Առավել մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՀՀ հարկային ծառայության պաշտոնական կայքում կամ զանգահարելով 060 544 983, 060 544 982 հեռախոսահամարներով: