Ինչպես բազմիցս նշվել է, դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող կարևորագույն հարցեր:
Այս հանդիպմանը ևս ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների հետ քննարկեց քրեական արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր:
Լիլիթ Զելիմի Թադևոսյան
Ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:
1993թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել ու 1998թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտերը:
1998 թվականին ընդունվել և 2001թ. ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան:
2001թ. ԵՊՀ գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1998թ. մինչև 2012թ. հունիս ամիսը աշխատել է ՀՀ դատախազության համակարգում.
1998թ. դեկտեմբերից մինչև 1999թ. հունվար ամիսը` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի դատախազության ստաժոր-քննիչ,
1999թ. հունվարից մինչև 2001թ. ապրիլ ամիսը` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ,
2001թ. ապրիլից մինչև 2004թ. նոյեմբեր ամիսը` նույն դատախազության ավագ քննիչ,
2004թ. նոյեմբերից մինչև 2006թ. մայիս ամիսը` նույն համայնքների դատախազի օգնական,
2006թ. մայիսից մինչև 2007թ. նոյեմբեր` ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ,
2007թ. նոյեմբերից մինչև 2011թ. հոկտեմբեր` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,
2011թ. հոկտեմբերից մինչև 30.06.2012թ.` նույն վարչության ավագ դատախազ:
Հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազության գիտա-մեթոդական խորհրդի անդամ:
09.2000թ. մինչև 09.2011թ. համատեղության կարգով, որպես դասախոս, աշխատել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 2010թ. մինչ օրս` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Դասավանդել է նաև «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:
2006թ. մինչև 2010թ. հանդիսացել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ:
2010թ. նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2003թ. անցել է վերապատրաստման դասընթացներ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնում, իսկ
2005թ.` նույն համալսարանի քրեական իրավունքի և
կրիմինալոգիայի երիտասարդ դասախոսների Պետերբուրգյան Դպրոցում ու ստացել համապատասխան հավաստագրեր:
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի անդամ է, նույն համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ:
Հեղինակ է շուրջ 60 գիտական աշխատությունների` հրապարակված Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում` 5 մենագրության:
2007թ. պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով,
2012թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
2012 թվականի հունիսի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: