ՔԿՎ-ում կգործի «Թեժ գիծ»

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում այսուհետ գործելու է «ԹԵԺ ԳԻԾ»:

Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Աղբյուրը փոխանցում է, որ «ԹԵԺ ԳԾԻ» մասին իրազեկող պաստառը փակցված կլինի ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում՝ քաղաքացիների համար տեսանելի վայրում. «Առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ունեցող քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել (010) 44 22 73 հեռախոսահամարով: Հեռախոսազանգի գաղտնիությունը երաշխավորվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել