ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Վ. Տերտերյանը շնորհավորել է մարզպետին եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Նա ընդգծել է, որ Ս. Խաչատրյանը լուրջ պատասխանատվություն է ստանձնում եւ վստահություն է հայտնել, որ մարզպետն իր ջանքերն ու եռանդը կներդնի մարզային խնդիրների լուծման, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ ուրախ է վերադառնալ մարզպետարան, որի աշխատակազմի հետ երկար տարիներ աշխատել է։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետին՝ իրականացված աշխատանքների համար: