Սոցիալական պաշտպանության համակարգի ներքին աուդիտի արդյունքների ամփոփում

2013թ. սոցիալական պաշտպանության համակարգի երեխաներին ու տարեցներին շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություններում մատուցված ծառայությունների գնահատման վերաբերյալ իրականացվել էր ներքին աուդիտ:

Սեպտեմբերի 26-ին նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որտեղ քննարկվեցին  2013թ. իրականացված աուդիտի արդյունքները: Նիստը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալները, կազմակերպությունների ղեկավարներն ու նախարարության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Սերգեյ Տերտերյանը ներկայացրեց «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ /բեռնաթափում/», « Վանաձորի տարեցների տանը խնամվողներին շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկում», «Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից դժվար իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ» ծրագրերի ներքին աուդիտի արդյունքները:

Հանդիպման ընթացքում Սերգեյ Տերտերյանը խոսեց վերհանված խնդիրների, աշխատանքային գործընթացում հայտնաբերված բացթողումների, մասնավորապես` պայմանագրի ձևի համաձայնեցում նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ, սոցիալ-հոգեբանական վերականգնողական ոչ լիարժեք ծրագրերի, «Մանուկ» տեղեկատվական ծրագրի մատչելի հասանելիության մասին:

Քննարկման մասնակից հաստատությունների ղեկավարները ներկայացրեցին կատարված աշխատանքները, հրատապ խնդիրները, ինչպես նաև հանդես եկան առաջարկություններով ու դիտարկումներով:

Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանի կողմից տրվեցին հստակ հանձնարարականներ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին, այն է՝  սահմանված ժամկետներում վերանայել ներկայացված մոնիթորինգի ցուցանիշների արդյունքները, հստակեցնել «Մանուկ» տեղեկատվական համակարգի գործառույթները, կանոնակարգել մատուցվող ծառայությունների չափորոշիչները, ստեղծել նոր նորմատիվներ, վերանայել հաստիքացուցակները:

Լուսանկարը՝ mlsa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել