Պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 29-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասը: Այս տեղեկատվությունը ստացանք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Այցի շրջանակներում Հունաստանի Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:

ՀՀ Նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Հունաստանի Նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել