Մեղադրվում է կաշառքի միջնորդության հոդվածով. Դատավորի օգնականի պաշտոնավարումը դադարեցվել է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ <<Կաշառքի միջնորդություն>> /ՀՀ  քր. օր. 313-րդ հոդվածի 2-րդ մաս, 2-րդ կետ/ կատարելու  մեջ մեղադրվող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի  պաշտոնավարումը, դատախազի որոշմամբ, ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ Գլխավոր Դատախազության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հիշեցնենք, դատավորի օգնականի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Մինչև նշված ժամկետի ավարտը, Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով պաշտպանի բողոքը, բեկանել է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացրել է ընտրված խափանման միջոց կալանքն ու մեղադրյալին ազատել կալանքից: Մեղադրյալը նաև շարունակել է  աշխատանքը դատավորի օգնականի պաշտոնում: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցնելու մասին սեպտեմբերի 23-ի որոշումից հետո միայն, դադարեցվել է <<Կաշառքի միջնորդություն>> կատարելու մեջ մեղադրվող օգնականի պաշտոնավարումը: Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել