Հուլիսի 24-ից գործարկվելու է նոր տեղադրված արագաչափ սարք. ՀՀ ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2012 թվականի հուլիսի 24-ից գործարկվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին (Սևանից դեպի Երևան ուղղության վրա) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ ճանապարհի տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել