Փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 63-րդ նիստի աշխատանքներին:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց: Մասնավորապես` խորհրդի քննարկմանը կներկայացվեն ԱՊՀ մասնակից երկրների միջուկային եւ ճառագայթային անվտանգության հայեցակարգի, բանկային կարգավորման եւ հսկողության ոլորտում կարգավորիչ ռեժիմների մասին որոշման նախագծերը, զեկույցներ կներկայացվեն ԱՊՀ մասնակից երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության հայեցակարգով նախատեսված միջոցառումների կատարման, Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ընթացքի մասին, ինչպես նաեւ կքննարկվեն ֆինանսաբյուջետային եւ կազմակերպչական մի շարք հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել