Այսօր ՀՀ կառավարության մոտ հավաքված առևտրականներին այդպես էլ չհաջողվեց տեսակցել վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Հիշեցնենք` Երեւանի տոնավաճառների առևտրականները դժգոհ են «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:
Առևտրականները կառավարության նիստը դեռ չսկսված հավաքվել էին գործադիրի շենքի առջև: Նրանք սպասեցին նիստի ավարտին` պահանջելով հերթական հանդիպումը վարչապետի հետ, սակայն դուրս եկավ Կառավարության դիմում նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով էլ տեղեկացրեց, որ հանդիպումը չի կայանա, քանի որ ցուցարարներն արդեն հանդիպել են Հովիկ Աբրահամյանին:
Առևտրականները որոշեցին հերթական հավաքը կազմակերպել, այս անգամ Ազգային ժողովի դիմաց, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: