Տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 10-րդ նիստը, տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից: 
Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել և հավանության են արժանացել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրինագիծը և Հայաստանում տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգը: Oրինագծի նպատակն է տեսչական արդյունավետության բարձրացումը և համակարգի օպտիմալացումը: Նշվել է, որ օրենքի նախագծում ներառվել են մի շարք գերատեսչությունների առաջարկությունները:
Հայեցակարգում ներկայացված են այս բնագավառում առաջիկա տարիների ընթացքում նախատեսվող բոլոր գործողությունները: 
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել օրինագծի և հայեցակարգի մշակման աշխատանքներին մասնակցած շահագրգիռ մարմինների, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին և կարևորել տեսչական համակարգի արդյունավետ աշխատանքը:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել