Ռոստովում հայ դատավորի են սպանել

Անհայտ անձինք այս գիշեր սպանել են Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանային դատարանի նախագահին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վալերի Չեկրիշեւը: Դատարանի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, դատարանի նախագահը Սամվել Գրիգորի Մանուկյանն է: Դատարանից հրաժարվել են մեկնաբանություններ անել:

«Գիշերը ժամը 3:10-ի սահմաններում չորս դիմակավորված անձինք հարձակվել են շրջանային դատարանի նախագահի վրա, նրա տան մերձակայքում»,- ասել է Վալերի Չեկրիշեւը:

Դատավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել