ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բացթողումը` ցուցաբերել մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն սիրիացիների նկատմամբ, կքաջալերի երկրում հանցագործությունների և իրավախախտումների համար պատասխանատուներին: Հայտնում է Amnesty International կայքը:
Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը առաջարկում էր միջազգային պատվիրակ Քոֆի Անանի վեց կետանոց խաղաղության ծրագիրը դնել ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխում, որը թույլ է տալիս ՄԱԿ-ի խորհրդին մի շարք դիվանագիտական և տնտեսական սանկցիաներ կիրառել Սիրիայի կառավարության նկատմամբ, եթե նրանք չդադարեն ծանր զինամթերք օգտագործելը և դուրս բերեն իրենց զորքերը քաղաքներից և գյուղերից:
Սա արդեն երրորդ դեպքն է, երբ Ռուսաստանը և Չինաստանն իրենց վետոն են կիրառում Սիրիային վերաբերվող Անվտանգության խորհրդի բանաձևի դեմ:
Amnesty International կազմակերպությունը Սիրիայի անվտանգության ուժերի կողմից գրանցել է մարդու իրավունքների խախտումներ, որոնք հասնում են մարդկության դեմ հանցագործությունների սկսած 2011 թվականից: Եղել են նաև ռազմական հանցագործություններ իրականացված ռազմական ուժերի կողմից, սկսած այն ժամանակվանից, երբ իրավիճակը դարձավ ոչ միջազգային զինված հակամարտություն:
Մարդու իրավունքների խախտումների մեջ են մտնում բռնված զինվորների խոշտանգումները և սպանությունները, ինչպես նաև այն մարդկանց սպանությունները, որոնք հայտնի են կամ կասկածվում էին աջակցելու կամ աշխատելու կառավարության հետ:
Թարգմանված է Iravaban.net-ի կողմից: