Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Հայաստանում Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ՝ հաստատելով համագործակցության լայն շրջանակ Մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակների և Օքսֆամի կողմից Վայոց Ձորի, Սյունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում հիմնված քաղաքացիական կենտրոննների (ՔԿ) միջև: ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ հուշագիրը կնքվել է 6 տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը իրականացնելու են մարդու իրավունքների` մասնավորապես քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և սոցիալական իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակում, խնդիրների լուծմանն ուղղած մարտավարության մշակում, օրենսդրության մեջ առկա բացերի շտկմանն ուղղված առաջարկների ներկայացում, ինչպես նաև հասարակության իրազեկում տվյալ խնդիրների վերաբերյալ: