Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վահե Բաբայանի և Հասմիկ Ենգոյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Վահե Բաբայանին և Հասմիկ Ենգոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք դեռևս 2012թ. վճռով ամուսնալուծվելուց հետո համատեղ կյանքում ձեռք բերված գույքի բաժանման հետ կապված դիմել են դատարան և դատարանի կողմից նշանակված ապրանքագիտական փորձաքննություն անցկացնելու նպատակով փորձաքննություն իրականացնող փորձագետ Ա. Աբովյանի հետ այցելել են Ավան, Ծ.Աղբյուր փողոցում բնակարան և այնտեղ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում քաշքշել են միմյանց որի ընթացքում Վ.Բաբայանը ձեռքերով հարվածել է Հ.Ենգոյանին՝ նրան դիտավորությամբ պատճառելով առողջության թեթև ծանրության վնաս, իսկ Հ.Ենգոյանը ճանկռտել է Վ.Բաբայանին վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Վահե Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, ըստ որի՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
Հասմիկ Ենգոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, ըստ որի՝ «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: