Երեք մարդկանց մահապատիժը Համասի կողմից հսկվող Գազայի տարածքում ցույց է տալիս դատական համակարգի բացթողումները, որը չի ապահովում արդար դատավարության ընթացքը, հայտնել է Amnesty International-ը այն բանից հետո, երբ երեք սպանության դատապարտյալները կախաղան են բարձրացվել:
Գազայում վերջերս ակնհայտ բարձրացել են մահապատժի դեպքերը: Ամենաքիչը 14 դեպքեր են իրականացվել Համասի կողմից սկսած 2010 թվականից:
Ավելացնենք նաև, որ նկատվել են բռնության հետքեր երեք կալանավորվածների մոտ մինչև մահապատժի ենթարկվելը: Գազայի կալանավայրում սովորական է համարվում բանտարկյալներին խոշտանգումների ենթարկելը:
Ըստ Պաղեստինի օրենքի, մահվան դատապարտումը պետք է ստորագրվի Պաղեստինի իշխանության նախագահի` այժմ Մահմուդ Աբբասի կողմից մինչև մահապատժի իրականացումը, սակայն 2005 թվականից սկսած ոչ մի մահապատժի վճիռ չի վավերացվել նախագահի կողմից:
Համաձայն տեղական մարդու իրավունքների կազմակերպությունների` 14-ից 6-ը Համասի կողմից մեղադրվում են թշնամու հետ «համագործակցելու» կամ դատավաճանության մեջ` հայտնելով կարևոր տեղեկատվություն Իսրայելի անվտանգության մարմիններին:
Համասի ներքին գործերի նախարարությունն արդարացնում է մահվան դատապարտումը, ասելով, որ այն նպատակ ունի պաշտպանել հասարակությունը և օրենքի ու կարգուկանոնի գերակայությունը:
Թարգմանված է Iravaban.net–ի կողմից: