Կալանավորվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետը

Սեպտեմբերի 17-ին, Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը, և որոշում կայացրել կալանավորվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ին: Իջևանի ոստիկանապետը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ը անդրադարձել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրությանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ի և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ի կողմից հանցագործության դեպքը նախ թաքցնելու, ապա` մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականությունը խեղաթյուրելու դեպքի մասին: Դեպքի առնչությամբ, սեպտեմբերի 14-ին ձերբակալվել էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել