Լեհ փաստաբանները Հայաստանի փաստաբանների պալատում

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը սեպտեմբերի 16-ին, ընդունել է Լեհաստանի փաստաբանների պատվիրակությանը: Այցը նպատակ ուներ հայ և լեհ փաստաբանական համայնքների միջև հաստատել փոխադարձ կապեր:
Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի գործունեության ուղղությունները՝ միջազգային համագործակցությունը, անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման սկզբունքներն ու մեխանիզմները:
ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրել է Դպրոցի հնարավորությունները կրթական համակարգը և դասավանդվող առարկաների առանձնահատկությունները:
Լեհական պատվիրակության ղեկավարը նշել է, որ ՀՀ փաստաբանների պալատը և Դպրոցը օրինակելի է այլ երկրների փաստաբանների պալատների համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հիմք կդնի ամուր համագործակցության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել