Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են հաղորդում ընդունել: Հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 
Մեծամոր քաղաքի բնակչուհի Վիոլետա Հ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր նախկին ընկերը` Կարեն Ք.-ն, 2014թ. օգոստոսի 11-ին կոտրել է իր ավտոմեքենայի դիմապակին, այնուհետև բռնելով մեքենայի ղեկը` խոչընդոտել է ավտոմեքենայի կառավարմանը, որի հետևանքով այն վթարի է ենթարկվել: Կատարվածի մասին նույն օրը Վիոլետա Հ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցները նախ՝ համոզել են հաղորդում չտալ, ապա` երբ Վիոլետա Հ.-ն պնդել է, հրաժարվել են հաղորդումն ընդունելուց:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել