Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի թափուր աշխատատեղ

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է փակ մրցույթ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի օգնականի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Տեղակալի օգնականը Տեղակալի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, Տեղակալի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է Հայաստանի Հանրապետության  դատարաններում աշխատանքի կազմակերպման ուսումնասիրություններ, պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Տեղակալի օգնականն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
*բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական)  ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն  մեկ տարվա աշխատանքային ստաժ.
*իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
*համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
*գրական հայերենի պատշաճ իմացություն:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17.09.2014թ.:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 29.09.2014թ. ժամը 14:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Մանրամասները՝ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել