«Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործը ՍԴ-ում

ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2014թ. մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված՝ «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 9.800.000 Հատուկ փոխառության իրավունքներին (SDR) համարժեք գումարի չափով վարկ՝ Կրթության բարելավման ծրագրի նպատակներն իրականացնելու համար, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը դպրոցին բարելավելու, ՀՀ ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանները և կրթական ռեսուրսների մատչելիությունը բարելավելուև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության բարելավված որակին և համապատասխանությանն աջակցելու համար:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանդրական դատարան՝ մուտքագրված 26.08.2014թ.:

Լսելով սույն գործով զեկուցողի զեկույցը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանդրական դատարանը պարզեց, որ «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ և 48-րդ հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց, որ 2014թ. մայիսի23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված՝ «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Մանրամասները՝ ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել