Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Վլադիմիրի Ադիբեկյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:
Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ. Հայրենիքում բարեգործական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ունեցած նշանակալի ներդրման համար բարերար Գագիկ Վլադիմիրի Ադիբեկյանին (ՌԴ) պարգևատրել Պատվո շքանշանով:»,- ասված է հրամանագրում: