Հանդիպում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսի հետ: 
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշեց, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամությունը հիմնված է պատմամշակութային ընդհանրությունների վրա: Պարոն Բաղդասարյանը հույս հայտնեց, որ բարեկամական խմբերի գործունեության շնորհիվ կապերն առավել կամրապնդվեն: Նա կարեւորեց Մեղրիի հէկի,Հայաստան-Իրան երկաթգծի եւ էներգակիրների ներկրման հետ կապված ծրագրերը, երկու բարեկամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը: 

Դեսպանը նշեց, որ Իրանի վարած քաղաքականության առաջնահերթություններից է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը: Դեսպանի համոզմամբ՝ հայ-իրանական միջխորհրդարանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ կշարունակեն զարգանալ՝ հիմնվելով երկու երկրների բարեկամության եւ պատմամշակութային ընդհանրությունների վրա: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Լուսանկարը՝ parliament.am-ի: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել