ՀՀ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակվում է

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության կրթահամալիրն ընդունել էր  բարձրաստիճան հյուրերի` ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ  Սորոկինին, ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլիան Շալառուին, ոստիկանության գծով փորձագետ Ուլֆ Ջոնսոնին, ՀՀ  ոստիկանության շտաբի պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին: Առիթը հիշարժան էր. կրթահամալիրի մարզադահլիճները կահավորվեցին մարզագույքով: Նվիրատվությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից էր:  Ոստիկանության կրթահամալիրի նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը միշտ էլ  ոստիկանության  ղեկավարության ուշադրության կենտրոնում է, իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ այն վաղուց  գործնական բնույթ է կրում:    

Անդրադառնալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  հետ գործընկեությանը` ոստիկանության շտաբի պետ  Վարդան Եղիազարյանը  նշեց, որ բարեփոխումների փուլ թեւակոխելուց հետո Հայաստանի ոստիկանությունը մշտապես  զգացել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ցուցաբերվող իրական աջակցությունն ու օժանդակությունը:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել