Հանցագործությունն ավարտին չեն հասցրել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 07.30-ին, մի ընկերությունից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Նվեր Բ.-ն, 1983 թ. ծնված Արմեն Մ.-ն և 1958 թ. ծնված Սամվել Մ.-ն: Նրանք խոստովանական բացատրություն են տվել, որ նախնական համաձայնության գալով` սեպտեմբերի 4-ի գիշերը հիշյալ ընկերության պահեստի պատուհանի երկաթյա թիթեղները բացելով` մուտք են գործել պահեստ և փորձել գողանալ աղացի մեջ գտնվող երկաթյա գնդերի հավաքման համար նախատեսված մագնիսի պղինձը, սակայն գործարանի անվտանգության ծառայողների կողմից հանցագործությունը կանխվել է և ավարտին չի հասցվել: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կոտայքի մարզի քննչական բաժին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել