ՀՀ վարչապետի հրամանով ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Վահե Հակոբյանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վահե Հակոբյանին ներկայացրեց ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին:
“Ոլորտում իրականացվում են և առաջիկա տարիներին ևս իրականացվելու են հանրապետությունում ոռոգման և խմելու ջրի ենթակառուցվածքների բարելավման եւ զարգացման բավականին լուրջ ծրագրեր, այդ թվում՝ ջրամբարաշինական խոշոր ծրագրեր: Համոզված եմ, որ պրն Հակոբյանն իր գիտելիքներն ու եռանդը կներդնի՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար”,- ընդգծեց Ա. Գեւորգյանը:
Փոխվարչապետը նաև արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանին՝ նշելով, որ վերջին տարիներին համակարգում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Ոլորտում ունեցած ավանդի եւ երկարատեւ աշխատանքի համար Ա. Անդրեասյանը պարգևատրվել է Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:
Լուսանկարը` Ֆոտոլուրի: