Տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2014թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին պետական մարմինների ներկայացուցիչներից բացի մասնակցում էին նաև միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի կողմից 22.05.2014թ. հավանության արժանացած 2014թ. ՀՀ կառավարության ծրագրի միգրացիայի հատվածին առնչվող 2.4.6.4 կետում ընդգրկված միջոցառումները: Պրն Եգանյանն անդրադարձավ նաև վերջերս` ս.թ. հուլիսին, ՀՀ կառավարության N769–Ն որոշմամբ հաստատված  միգրացիայի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թվա­կան­ների ծրագրի պահանջների կատարման ապահովմանը:

ՄՊԾ աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը մասնակիցներին ծանոթացրեց «https://www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Ի դեպ, նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել