Կենթարկվե՞ն արդյոք պատասխանատվության բուժհաստատությունների ղեկավարները

ՀՀ Վերահսկիչ Պալատի կողմից ներկայացված 2013թ-ի տարեկան հաշվետվության մեջ հրապարակված են բուժհաստատությունների կողմից կատարված մի շարք խախտումներ, մասնավորապես`ստուգման ներկայացված բուժհաստատությունների ցանկում ներառված 6 բուժհաստատություններում հայտնաբերվել է 72 խախտման դեպք: Խախտումների ցանկում առկա են ինչպես այլ անձանց տվյալներով տրված տեղեկանքներ, այնպես էլ` բուժհաստատությունների կողմից բազմաթիվ խախտումներ:

Խախտումներ են հայտնաբերվել նաև Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի կողմից, մասնավորապես` գնումների գործընթացում դիսպանսերի կողմից թույլ են տրվել գնումների մասին օրենսդրության բազմաթիվ խախտումներ: Այն է` ՀՀ կառավարության 10.02.2011թ. N-168-Ն որոշման 35.1 պահանջի խախտման դեպքը, ըստ որի` գնահատման հանձնաժողովը, հիմք ընդունելով վիճակագրական տվյալները և գնային առաջարկները, պետք է կատարեր շուկայական գների ուսումնասիրություն, որը չի կատարվել:

Արդյունքում ձեռք բերված ապրանքների գները գերազանցել են այդ ապրանքների իրական արժեքը: Կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ մակարոնեղեն գնվել է 630 դրամով` 340 դրամի փոխարեն, բրինձ` 604 դրամ` 400 դրամի փոխարեն, տավարի միս՝ 3240 դրամ` 2300 դրամի փոխարեն: Նմանատիպ խախտումների առկայության դեպքում բուժհաստատությունների պատասխանատու անձինք արդյո՞ք չպետք է ենթարկվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Նյութը պատրաստվել է ՀԵԻԱ-ի Իրավաբան ուսանողների բաժանմունքի (ԻՈՒԲ) կողմից իրականացվող «Իրավական իրազեկության քարոզարշավ»  ծրագրի շրջանակներում:

Արթուր Մակարյան

ԻՈՒԲ-ի անդամ

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել