«Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների սահմանադրականության քննարկում

ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014թ. մայիսի23-ին ստորագրված՝ «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր»  ֆինանսավորման համաձայնագրով ամրագրված պարտավաորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Գործի քննության առիթը ՀՀ Նախագահի՝ 2014թ. օգոստոսի 22-ին ՀՀ Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Համաձայնագրի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 13.900.000 Հատուկ փոխառության իրավունքին համարժեք վարկ՝ Համաձայնագրով նախատեսված Ծրագրի նպատակներն իրականացնելու համար, մասնավորապես՝ սոցիալական պաշտպանության ծառայության մատուցումը բարելավելու և սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող և ծառայություններ մատուցող մարմինների վերլուծական, մշտադիտարկման ու գնահատման գործառույթները հզորացնելու համար:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդկետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց, որ 2014թ. մայիսի 23-ին ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված վերոհիշյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Գործի քննության և որոշման մանրամասները՝ ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել