Ավստրիական Ստալհոֆեն փոքրիկ քաղաքի դատարանը խոշոր եղջերավոր կենդանիների տերերի համար վճիռ է կայացրել, համաձայն որի, արգելվելու է կովերին վզերից կախված զանգերով դուրս հանել, գրում է Euromag-ը:
Նման վճռի կայացման պատճառ է դարձել քաղաքի բազմաթիվ բնակիչների բողոքները, ովքեր պնդել են, որ կովերի զանգերից եկող բարձր աղմուկը խանգարում է իրենց քունը:
Ֆերմերներին դժգոհեցրել է դատարանի նոր որոշումը` պատճառաբանելով, որ այդ զնգզնգոցը կենդանիների համար հանգստացնող նշանակություն ունի, սակայն դատարանը հաստակամ է եղել:
Այսուհետ օրենքը խախտելու` կովերին զանգերով դուրս հանելու դեպքում, ֆերմերները ստիպված կլինեն տուգանք վճարել: