«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1. գլխի 33.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների` 2014 թվականի հունվարի 1-ին առկա մնացորդից, եկամուտների նվազեցման եղանակով, 745.0 մլն դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ ոչ հարկային եկամուտներ»:»,- ասված է կառավարության որոշման նախագծում:
Որոշման նախագիծը նախատեսվում է քննարկել ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում: Հարցը կառավարության նիստում կներկայացնի ՀՀ ոստիկանապես Վովա Գասպարյանը: