Ի՞նչ կենսագրություն ունի քրեակատարողական վարչության նորանշանակ պետը

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Օսիկյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Ստորև ներկայացնում ենք Քրեակատարողական վարչության նորանշանակ պետի կենսագրությունը.

Ծնվել է 1973 թ. հուլիսի 25-ին, Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը` իրավաբանի որակավորմամբ: Սովորել է ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

1995-1999 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որպես մասնագետ, խորհրդատու, փորձագետ, 1999-2001 թթ. ՀՀ Գլխավոր դատախազությունում` ՀՀ զինվորական դատախազի օգնական, 2001-2003 թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմում, որպես իրավաբանական վարչության պետ, 2003-2008 թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ, 2008-2009 թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, 2009 թ.` ՀՀ Գլխավոր դատախազությունում` գլխավոր դատախազի տեղակալ:

ՀՀ Նախագահի 2009 թ. սեպտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 3-ի հրամանագրով նշանակվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:

2009 թ. սեպտեմբերի 15-ին շնորհվել է ոստիկանության գնդապետի, 2011 թ. սեպտեմբերի 3-ին` ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Պարգևատրվել է` 2006 թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր:

Լուսանկարը` Ֆոտոլուրի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել