ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության պատվիրակությանը՝ մշտական համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ/ Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ընթացիկ ծրագրային հարցեր, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկություններ՝ կապված ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման նպատակով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի ներդրման և ՀՀ ջրավազանային կառավարման պլանի մշակման հետ:
Լուսանկարը՝ mnp.am-ի: