Նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավան և Կենտրոն բաժինների հրշեջ-փրկարարական ջոկատներում, Նաիրիտ գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արարատի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում:
ԱԻ նախարարի այլ հրամաններով` Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ Երվանդ Նավասարդյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ Սյունիքի ՄՓՎ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Անդրանիկ Սահակյանին` փ/ծ փոխգնդապետի կոչում:

Իսկ սեպտեմբերի 2-ին ԱԻ նախարարության Փրկության նվիրյալներ հուշարձանի մոտ տեղի էր ունեցել ավանդական դարձած առաջին սպայական կոչման` «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը:
Նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի կոչում է շնորհել Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների, Երևան քաղաքի փրկարարական վարչության և ՓԾ Փրկարար ուժերի վարչության 9 աշխատակցի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել