Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կգործարկվեն դպրոցների հարակից ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը.
1. Տիգրան Պետրոսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
2. Ա. Ավետիսյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
3. Ռուբինյանց փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
4. Օրբելի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ
Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին` 08:00 – 18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: