Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 27-ին գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Կոտայքի մարզի Քասախ համայնքում 2014 թվականի սեպտեմբերի 21-ին կայանալիք ավագանու անդամի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Քասախ համայնքի արտահերթ ընտրությունների 3 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 1-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 1-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական: