ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սպիտակի քննչական բաժանմունքի վարույթում քննվող քրեական գործով դիտավորությամբ մեկ այլ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Կարեն Ս.-ի մայր Լաուրա Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցը որդու հետ կապված դեպքից հետո նրան օգնելու համար բազմիցս զանգահարել և այցելել է իրենց տուն: Բացի այդ, նույն աշխատակիցը նախազգուշացրել է Լաուրա Ե.-ին ոստիկանների կողմից որդուն ձերբակալելու մտադրության մասին և հորդորել է բացակայել տնից ու թաքնվել:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: