Օգոստոսի 28-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Աբովյան փողոցի թիվ 48 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Նշան Մ.-ին, որը հուլիսի 9-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: