Ի գիտություն ձեռնարկողների. ՀՀ Բնապահպանության նախարարություն

ՀՀ Բնապահպանության նախարարությունն իրազեկում է, որ համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ- 110) 30-րդ հոդվածի 1-ին կետի՝ փորձաքննության գործընթացի իրականացման համար վճարվում է պետական տուրք, որի չափը, համաձայն <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 12.4 կետի՝ կազմում է բազային տուրքի՝
ա) հիմնադրույթային փաստաթղթի համար՝ 500-ապատիկը,
բ) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի համար՝ 500-ապատիկը,
գ) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի համար՝ 400-ապատիկը,
դ) նախատեսվող գործունեության Գ կատեգորիայի համար՝ 15-ապատիկը:

Վերոնշյալ պետական տուրքերի վճարման համար ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացվել է եկամտային հաշիվ՝ 900005000196:

Տեղեկությունների համար դիմել ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 22-15-96:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել