Օգոստոսի 27-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Լյովա Խ.-ին, որը օգոստոսի 3-ից ՌԴ Ալթայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթում կատարելու մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: