Ձեզ ենք ներկայացնում Լրատվության միջոցների մասին համեմատական իրավունքի և քաղաքականության ծրագրի Փրայսի Դատախաղի կառավարչության հրավերը՝ մասնակցելու Օքսֆորդի համալսարանի միջազգային դատախաղի մրցույթին:
Սահմանվել է 2014-2015թթ. դատախաղերի օրացույցը Օքսֆորդի Փրայսի Լրատվամիջոցների մասին օրենքի դատախաղի ծրագրի համար: Մենք հույս ունենք, որ դուք կկարողանաք միանալ այս միջազգային մրցույթի տարածաշրջանային փուլերից մեկին:
- Նոյեմբեր 20-23, 2014թ. – Հարավ-ասիական մրցաշրջան Դելիում՝ Ազգային Իրավաբանական Համալսարանի հետ համագործակցությամբ:
- Նոյեմբեր 24-26, 2014թ. – Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մրցաշրջան Պեկինում՝ Ռենմին համալսարանի հետ համագործակցությամբ:
- Նոյեմբեր 5-7, 2014թ. – Հարավ-արևելյան Եվրոպայի փուլերը Բելգրադում՝ Բելգրադի համալսարանի հետ համագործակցությամբ:
- Հունվարի 28- Փետրվարի 1, 2015թ. – Ամերիկյան մրցաշրջան Նյու Յորքում՝ Փենսիլվանիայի համալսարանի Անենբերգ դպրոցի և Քարդոզոյի իրավագիտական դպրոցի հետ համագործակցությամբ:
- Փետրվարի 2-5, 2015թ. – Մերձավորարևելյան մրցաշրջան Կահիրեում՝ Աին Շամս համալսարանի հետ համագործակցությամբ:
- Մարտի 24-27, 2015թ. – Միջազգային մրցաշրջան Օքսֆորդում:
Օքսֆորդի Փրայսի դատախաղի ծրագիրը շարունակում է ամրապնդվել և առաջարկում է հաղորդակցության տեխնոլոգիաների և իրավունքի շուրջ սուր բանավեճերում ներգրավվելու եզակի հնարավորություն ուսանողների, դասախոսական անձնակազմի և դատավորների համար: Այս տարվա իրավական գործի ուշադրության կենտրոնում գտնվում են կրոնի և ազատ արտահայտվելու արդիական հիմնախնդիրները:
Ծրագիրը տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ու լրատվության միջոցների մասին իրավունքի մասնագետների միջազգային հանրության մաս կազմելու հետաքրքիր հնարավորություն է ուսանողների և մյուս մասնակիցների համար, ովքեր կներգրավվեն կամ որպես թիմի մարզիչ, կամ որպես դատավոր բանավոր փուլերում, կամ որպես սեմինարների խոսնակ: Այն հնարավորություն է ընձեռում բանավիճելու արդի հիմնահարցերի շուրջ համեմատական և փորձի վրա հիմնված տեսանկյունից, և սկսելու կամ կատարելագործելու լրատվականմիջոցների մասին իրավունքի կրթությունն ու ուսուցումը դինամիկ և բազմազան միջավայրում:
Ծրագրիմասինմանրամասների, այդ թվում՝ դատախաղերի հետ կապված առաջիկա սեմինարների մասին տեղեկանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքէջ:
Եթե չեք կարող մասնակցել այս տարի, ապա խնդրում ենք տարածել մրցույթի մասին տեղեկատվությունը ձեր ընկերների և գործընկերների շրջանում: Թարմացումներին կարող եք հետևել նաև Facebook-ում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ հասցեով. [email protected]