Օգոստոսի 27-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության բաժնից Իրավաբան.net-ին հայտնում են, որ նույն օրը 23.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 77 շենքի բակում վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքի առթիվ էլ կատարվում է քննություն: