Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուներից մեկը համարվող, միջազգային իրավունքի մասնագետ, հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ դեռևս չի որոշել` մասնակցելու է ԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթին, թե `ոչ:
«Սույն պաշտոնի համար իշխանական թեկնածուներն են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ում համար լոբինգ է անում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, և արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Ոչ իշխանական հատվածից մյուս թեկնածուն միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն է, ով ևս դեռ վերջնական որոշում չունի հայտարարված մրցույթին մասնակցելու համար»,- հավելում է «Հայկական ժամանակ»-ը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: