ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության կրտսեր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի, քրեական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքներին վերաբերող միջազգային և ազգային օրենսդրության և իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի իմացություն,
- Գերազանց կազմակերպչական ունակություններ. պլանավորման, հանձնարարությունների տրման ու համակարգման ունակություն,
- Աշխատանքային ժամանակացույցի կազմակերպում, աշխատանքային պրոցեսում ծագած խնդիրների օպտիմալ լուծում,
- Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում` համբերատարություն, տակտի զգացում, լսելու պատրաստակամություն և հարգանք գործընկերների նկատմամբ,
- Դասընթացների միջոցով և անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն,
- Պատրաստակամություն և ունակություն աշխատելու անհատական և թիմով,
- Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզվի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկաներով աշխատելու ունակություն,
- Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն,
- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն,
- Նվիրվածություն` մարդու իրավունքների պաշտպանության արժեքներին:
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ուղարկում է [email protected] էլեկտրոնային հասցեով կամ հանձնում է անձամբ (ՀՀ, Երևան, Պուշկին 56ա):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 15.09.2014թ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (ՀՀ, Երևան, Պուշկին 56ա , հեռ 53-94-48):