Մանկապարտեզներում կատարված ուսումնասիրությունների արդյուքները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում կատարվող ուսումնասիրությունների գործընթացում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, ներգրավված են նաև Ծառայության աշխատակազմի մասնագետներ: Մանկապարտեզներում առկա կենդանական ծագման մթերքի՝ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահման պայմաններին համապատասխանության և անասնաբուժասանիտարական, անվտանգության ցուցանիշների պահանջների կատարման ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Երևան քաղաքում գործող 68 նախադպրոցական ուսումնական հաստատությունում (մանկապարտեզում) առկա կենդանական ծագման մթերքի պիտանելիությանը և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով 65 մանկապարտեզից վերցվել է թռչնամսի, մսի, հավկիթի 143 փորձանմուշ և ներկայացվել լոբորատոր փորձարկման: Անասնաբուժասանիտարական և անվտանգության ցուցանիշների փորձարկումների արդյունքում պարզվել է, որ բոլոր նմուշները համապատասխանում են տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պիտանի են օգտագործման՝ առանց սահմանափակումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել