Վարչապետի որոշումը՝ բանակցային խումբ ստեղծելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է  բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝

1. «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ Եվրասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

Հավելված

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել