Հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում

Օգոստոսի 25-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի ավտոկայանի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Սանասար Շ.-ին, որը օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի և 324 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը/1-ին մասի մեղադրանքով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել